«Զվարթնոցը» կրկին կասեցրել է «Արմավիա» ավիաընկերության չվերթների սպասարկումը

«Զվարթնոցը» կրկին կասեցրել է «Արմավիա» ավիաընկերության չվերթների սպասարկումը

PanARMENIAN.Net - «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը դեռևս սեպտեմբերի 19-ի երեկոյան կրկին կասեցրել է «Արմավիա» ավիաընկերության չվերթների սպասարկումը կուտակված պարտքերի պատճառով: Այնուամենայնիվ, ազգային ավիափոխադրողին թույլատրվել է իրականացնել թռիչքները ուղևորներին անհանգստություն չպատճառելու համար: Սակայն սեպտեմբերի 20-ի առավոտից օդանավակայանը չի սպասարկում «Արմավիայի» չվերթները:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել օդանավակայանի մամլո ծառայությունում, «Արմավիա» ընկերությունը կրկին պարտքեր է կուտակել: «Մենք լավատեսորեն ենք տրամադրված և լավ նորությունների ենք սպասում ավիաընկերությունից»,-ասել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը:

Սա արդեն առաջին դեպքը չէ, երբ օդանավակայանը դադարեցնում է ավիաընկերության չվերթների սպասարկումը պարտքերի պատճառով:

Ըստ նրա, «Արմավիան» զգալիորեն գերազանցել է նախատեսված պարտքի սահմանաչափը սեպտեմբերի սկզբին, այդ պատճառով էլ դադարեցվել է չվերթների սպասարկումը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---