20 սեպտեմբերի 2012 - 16:38 AMT
Կառավարության որոշմամբ, Հայաստանի շախմատի հավաքականի անդամները կստանան 20-ական մլն դրամ

Ստամբուլում կայացած Համաշխարհային Օլիմպիադայի չեմպիոն Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի անդամներ Լևոն Արոնյանին, Սերգեյ Մովսիսյանին, Վլադիմիր Հակոբյանին, Գաբրիել Սարգսյանին և Տիգրան Պետրոսյանին 20-ական մլն դրամ մրցանակ հանձնելու, ինչպես նաև թիմի մյուս պատասխանատուներին պարգևատրելու համար կառավարությունը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացրել է 114 մլն դրամ։

Հայաստանի տղամարդկանց հավաքականը երրորդ անգամ նվաճեց Օլիմպիադայի ոսկե մեդալներ: Առաջին անգամ հայ շախմատիստները Օլիմպիադայում պատվոհարթակի առաջին աստիճանին կանգնել են 2006 թվականին Թուրինում, իսկ երկրորդ անգամ` 2008-ին: Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2011-ին հռչակվել է նաև աշխարհի չեմպիոն: