2005 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՌՈՒՍԱՏԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐԿՐԵԼ 1,7 ՄԼՐԴ ԽՈՐԱՆԱՐԴ ՄԵՏՐ ԳԱԶ

PanARMENIAN.Net - 2004 թվականին Ռուսաստանից Հայաստան է ներկրվել 1 մլրդ 332 մլն խորանարդ մ բնական գազ, հաղորդել է «ՀայՌուսգազպրոմ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը: Նա նշել է, որ անցյալ տարի գազի սպառումը Հայաստանում ավելացել է 187 մլն խ.մ, ինչը գերազանցում է 2003 թվականի սպառումը 18,2 տոկոսով: Մասնավորապես, բնակչության սպառումը ավելացել է 44 տոկոսով, արդյունաբերական օբյեկտներինը` 32 տոկոսով եւ բյուջետային կազմակերպություններինը` 10,8 տոկոսով: 2004 թվականին ընկերությունը 12 մլն դոլար է ներդրել հանրապետության գազաբաշխիչ ցանցի ընդլայնման եւ վերակառուցման համար, ինչը թույլ է տվել բաժանորդների թիվը հասցնել 270 հազարի: 2005 թվականին նախատեսվում է հանրապետություն ներկրել 1,7 մլրդ խ.մ գազ, իսկ ներդրումների ծավալը հասցնել մինչեւ 14 մլն դոլար, 2006 թվականին` 16 մլն դոլար եւ 2007 թվականին` 14,6 մլն դոլար:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---