Աղբյուր. Այժմ ԵԱՀԿ Մինկի խումբը փորձում է թուլացնել ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև առկա լարվածությունը

Աղբյուր. Այժմ ԵԱՀԿ Մինկի խումբը փորձում է թուլացնել ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև առկա լարվածությունը

PanARMENIAN.Net - Տվյալ պահին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գլխավոր նպատակը ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև լարվածության նվազեցումն է, որն առաջացել է ընթացիկ տավա հունիսին շփման գծում տեղի ունեցած միջադեպերից, ինչպես նաև ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից և նրան ներում շնորհելուց հետո: Այս մասին հաղորդում է ադրբեջանական 1news.az կայքը` հղելով «ֆրանսիական դիվանագիտական աղբյուրին»:

Ըստ աղբյուրի, լինելով Փարիզում` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է շարունակել խաղաղ բանակցությունները և երեբք էլ դրանցից չի հրաժարվել:

Անդրադառնալով Թուրքիայի` ԵՀԱԿ ՄԽ-ում համանախագահելուն, աղբյուրը հայտարարել է, որ դա անհնար է` Հայաստանի դեմ լինելու պատճառով:

«Ֆրանսիան փորձում է ազնիվ կերպով կատարել իր միջնորդական պարտականությունները… և անում է հնարավոր ամեն բան կողմերի դիրքորոշումները մերձեցնելու նպատակով»,-ընդգծել է աղբյուրը: Նա նաև հայտարարել է, որ Ֆրանսիան կողմ է հանդես գալիս շփման գծից դիպուկահարների հեռացնելուն և կարծում է, որ դա կլինի կողմերի միջև վստահության ստեղծմանն ուղղված առաջին քայլը:

Վերջին մի քանի ամիսներին Ադրբեջանը, որը հրաժարվում է հեռացնել դիպուկահարների շփման գծից, առավել ակտիվորեն է խախտում Հայաստանի և Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմը` կրակ բացելով հայկական սահմանամերձ գյուղերի վրա և Հայաստանի դեմ դիվերսիոն միջոցառումներ կազմակերպելով: Դրանք մարդկային զոհերի են հանգեցնում ինչպես զինծառայողների, այնպես էլ խաղաղ բնակիչների շրջանում:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---