ԴԱՀԿ-ում տեղի է ունեցել նոր հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձանց երդման արարողությունը

ԴԱՀԿ-ում տեղի է ունեցել նոր հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձանց երդման արարողությունը

PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում տեղի է ունեցել առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձանց երդման հանդիսավոր արարողություն: Ինչպես հաղորդում է ԴԱՀԿ մամուլի ծառայությունը, Երևանի և մարզային ստորաբաժանումների 8 աշխատակիցներ երդվել են հավատարմորեն ծառայել Հայաստանի ժողովրդին, խստագույնս պահպանել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել ստանձնած պարտականությունները:

Շնորհավորելով ծառայության աշխատակիցներին` ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը հույս է հայտնել, որ շատ կարճ ժամանակում նրանք հունի մեջ կմտնեն և իրենց գործունեությամբ կծառայեն ի բարօրություն մեր պետության և ժողովրդի:

Արարողությունից հետո Միհրան Պողոսյանը ՀՀ անկախության տոնի և ծառայությունը պատշաճ կատարելու համար ԴԱՀԿ աշխատակիցներից ոմանց խրախուսել է շնորհակալագրերով և դրամանական պարգևատրումով, մեկին շնորհվել է արտահերթ կոչում, իսկ 6 հարկադիր կատարողի կարգապահական տույժը վաղաժամկետ հանվել է:

«Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 21-ամյակի առթիվ: Մաղթում եմ առողջություն, կամք և վճռականություն հայոց անկախ պետականության ամրապնդման գործում: Միասնական ուժերով մենք կկարողանանք կերտել մեր նորանկախ պետության լավագույն էջերը»,- նշել է Միհրան Պողոսյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---