Հայկական «Poker.am» ֆիլմը հոկտեմբերի 4-ին կբարձրանա մեծ էկրան

Հայկական «Poker.am» ֆիլմը հոկտեմբերի 4-ին կբարձրանա մեծ էկրան

PanARMENIAN.Net - Հայկական «Poker.am» ֆիլմը հոկտեմբերի 4-ին կբարձրանա մեծ էկրան: Շուրջ 2 ամիս տևած նկարահանումներն ավարտվել են, և կինոկատակերգությունը հետարտադրական փուլում է: Կինոնկարը սուր ու լարված սյուժեով զվարճալի կատակերգություն է, որտեղ կան սիրային խճճված պատմություններ` ճակատագրական գեղեցկուհիների մասնակցությամբ, մեքենաների առևանգում և հետապնդման տեսարաններ, պոկերի գրավիչ ու դրամատիկ մրցապայքար… և այս ամենի վերջում` հաղթանակ:

Ֆիլմի գլխավոր հերոսն աշխատում է քաղաքի հայտնի ռեստորաններից մեկում: Նա պատրաստվում է ամուսնության առաջարկություն անել իր սիրեցյալին և այդ առիթով ձեռք է բերել անհրաժեշտ ամեն ինչ, անգամ նոր փողկապ` էլեկտրիկ-կապույտ գույնի: Բայց հանգամանքներն այլ կերպ են զարգանում, և գլխավոր հերոսը հայտնվում է նախ զավեշտալի, իսկ հետո` արդեն վտանգավոր իրավիճակներում: Վրա հասած անախորժությունները լուծելու համար նա ստիպված է լինում է'լ ավելի խենթ քայլեր ձեռնարկել: Նրա համարձակությունը զարմացնում է ընկերոջը, զայրացնում հարսնացուին և խուճապի մատնում կազմակերպված հանցախմբին…

Ֆիլմի ռեժիսորն է Դավիթ Բաբախանյանը, գլխավոր պրոդյուսեր` Ռուբեն Ջաղինյան, գործադիր պրոդյուսեր` Արմեն Համբարձումյան: Սցենարի հեղինակներն են Աշոտ Աբրահամյանը, Դավիթ Բաբախանյանն ու Ռուբեն Ջաղինյանը: Ֆիլմում նկարահանվել են Հովհաննես Ազոյանը, Լիկա Էլբակյանը, Միշոն, Անի Պետրոսյանը, Խորեն Լևոնյանը, Արտաշես Ալեքսանյանը, ինչպես նաև վրացի դերասաններ Շորենա Բեգաշվիլին, Զուրա Գաչեչիլաձեն, Ջաբա Կիլաձեն, Նիկա Արաբիձեն, Խվիչա Մագլակելիձեն և այլք:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---