«Զվարթնոցը» որոշել է մինչև սեպտեմբերի 24-ը վերականգնել «Արմավիայի» չվերթերի սպասարկումը

«Զվարթնոցը» որոշել է մինչև սեպտեմբերի 24-ը վերականգնել «Արմավիայի» չվերթերի սպասարկումը

PanARMENIAN.Net - Թեպետ «Արմավիա» ավիաընկերությունը սեպտեմբերի 20-ին չկատարեց վճարում և չնվազեցրեց կուտակած պարտքը, «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ն ուղևորների շահից ելնելով, ինչպես նաև, հաշվի առնելով, ՀՀ անկախության առաջիկա տոնակատարությունները, որոշեց ժամը 18:00-ից վերականգնել Արմավիայի չվերթերի սպասարկումը: Չվերթերի սպասարկումը կդադարեցվի սեպտեմբերի 24-ին, երկուշաբթի օրը, եթե մինչ այդ չլինեն վճարման և պարտքի նվազեցման հստակ երաշխիքներ:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը դեռևս սեպտեմբերի 19-ի երեկոյան կրկին կասեցրել է «Արմավիա» ավիաընկերության չվերթների սպասարկումը կուտակված պարտքերի պատճառով: Այնուամենայնիվ, ազգային ավիափոխադրողին թույլատրվել է իրականացնել թռիչքները ուղևորներին անհանգստություն չպատճառելու համար: Սակայն սեպտեմբերի 20-ի առավոտից օդանավակայանը չի սպասարկում «Արմավիայի» չվերթները:

Իր հերթին «Արմավիա» ազգային ավիափոխադրողը տարածել է հայտարարություն, համաձայն որի տոնական օրերը, ինչպես նաև երկուշաբթին, ոչ աշխատանքային էին, ուստի «Զվարթնոց» օդանավակայանին «Արմավիայի» ընթացիկ պարտքերի վճարումը ժամանակին չի կատարվել: Նման հայտարարություն է տարածել ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը:«Այդ վճարումը հնարավոր է միայն 2-3 օրվա ընթացքում, այլապես անհնար է: Ուստի դա օդանավակայանի կողմից նախազգուշացում է: Իսկ այսօր տոների նախաշեմին օդանավակայանը ցանկանում է, որպեսզի «Արմավիան» կանխավճար կատարի, քանի որ հաջորդ օրերը կրկին ոչ աշխատանքային են լինելու: Դա նույնպես անհնար է, իսկ ազգային ավիափոխադրողին Անկախության տոնի նախաշեմին նման կերպ նախազգուշացնելը (ուշացումներով և ուղևորների համար անհարմարություններով) սխալ է»,- ասվում է ընկերության հայտարարությունում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---