Թուրքիայում վստահեցնում են, որ զենք չեն մատակարարում հարևան երկրներ

Թուրքիայում վստահեցնում են, որ զենք չեն մատակարարում հարևան երկրներ

PanARMENIAN.Net - Թուրքիան զենք չի մատակարարում և աչք չի փակում հարևան երկրներ իր տարածքով զենք տեղափոխելու վրա, հաղորդում է Trend-ը` հղելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրին: Ըստ աղբյուրի, Թուրքիան ունի հստակ քաղաքականություն հարևան երկրների նկատմամբ և պաշտոնական Անկարան չի խախտում այն:

Մի շարք ԶԼՄ-ներ տարածել էին տեղեկություններ այն մասին, որ Իրանը սիրիական ռեժիմին զենք է մատակարարում Թուրքիայի օդային տարածքով:

Սիրիայում արդեն մեկ ու կես տարուց ավել չեն դադարում զինված բախումները: Ըստ տարբեր տվյալների, այս ընթացքում զոհերի թիվը գերազանցում է 20 հազարը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---