«Ժառանգությունը» դիմել է բոլոր ծաղկաձորցիներին` կոչ անելով իրենց ձայնը տալ նրանց թեկնածու Հովիկ Հակոբյանին

«Ժառանգությունը» դիմել է բոլոր ծաղկաձորցիներին` կոչ անելով իրենց ձայնը տալ նրանց թեկնածու Հովիկ Հակոբյանին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 23-ին Ծաղկաձորի քաղաքապետի ընտրություններում ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության թեկնածուն է լինելու Հովիկ Հակոբյանը, հաղորդում է կուսակցության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրությունում նշվում է, որ Ծաղկաձոր քաղաքը Հակոբյանի ծննդավայրն է, ուր նա ապրել է միշտ, բացառությամբ Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում ուսանելու տարիներին (1978-1983թթ.), հետևաբար ծանոթ է թեքաղաքի ձեռքբերումներին և պատրաստ է շարունակել և զարգացնել դրանք, ինչպես նաև խնդիրները, որոնց լուծմանը մտադիր է ձեռնամուխ լինել:

«Ժառանգությունը» վստահ է, որ իր թեկնածուի կենսագրությունը և նախընտրական ծրագիրը երաշխավորում են Ծաղկաձորի համար ցանկալի առաջընթաց և զարգացում և կոչ է անում բոլործաղկաձորցիներին ձայնը տալ «Ժառանգության» թեկնածուի օգտին՝ գնահատելով նաև մեր թեկնածուին սատարելու այլոց հայտարարությունները»,-նշվում է կուսակցության հայտարարությունում:

Նշվում է նաև, որ կուսակցությունն առաջադրելու է իր թեկնածուներին` որպես Նոր Հաճնում և Աշտարակում «Ժառանգության» կողմից քաղաքային ավագանու անդամներ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---