ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը աշխատանքային հանդիպում է անցկացրել Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելիի հետ, հաղորդում է ՀՀ ղեկավարի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում նախագահը նշել է, որ հայ-վրացական հարաբերությունները մշտապես ներառել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Հայաստանի ղեկավարը նաեւ գոհունակություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովը շարունակելու են ղեկավարել երկու երկրների վարչապետները: Իր հերթին Զուրաբ Նողաիդելին տեղեկացրել է, որ արդեն համաձայնություն է ձեռք բերվել հանձնաժողովի հերթական նիստն առաջիկա ամիսներին անցկացնելու շուրջ: Հանդիպմանը քննարկվել են մասնավորապես էներգետիկայի եւ բեռնափոխադրումների ոլորտներին, նաեւ` սահմանամերձ շրջաններում առեւտրի կազմակերպմանն առնչվող խնդիրներ: Ռոբերտ Քոչարյանը եւ Զուրաբ Նողաիդելին քննարկել են տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորման հարցերը եւ տարածաշրջանային համագործակցության զարգացման հեռանկարները:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---