ԵՄ-ն կոչ է անում Չինաստանին ավելի ակտիվորեն աջակցել Սիրիայում ճգնաժամի կարգավորմանը և համատեղ գործել

ԵՄ-ն կոչ է անում Չինաստանին ավելի ակտիվորեն աջակցել Սիրիայում ճգնաժամի կարգավորմանը և համատեղ գործել

PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարրոզուն հինգշաբթի օրը կոչ են արել Չինաստանին ակտիվացնել իր աջակցությունը Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում և համատեղ գործել, որպեսզի նպաստել «երկրում իրավիճակի կարգավորմանը և կայուն խաղաղության հաստատմանը»:Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Սիրիայում տիրող իրավիճակը վերածվել է սարսափելի հումանիտար ողբերգության: Մենք խնդրել ենք Չինաստանին` որպես ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամի, կրկնապատկել իր ջանքերը, որպեսզի այդ մարմինը կարողանա արդյունավետ կերպով նպաստել սիրիական հակամարտության կարգավորմանը»,-ասովում է վան Ռոմպեյի և Բարրոզուի համատեղ հայտարարությունում:

Ավելի վաղ ընդունված հանրագումարային կոմյունիկեում ԵՄ-ն ու Չինաստանը անհանգստություն էին հայտնել մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների կապակցությամբ, մասնավորապես` սիրիական ճգնաժամի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---