21 սեպտեմբերի 2012 - 12:13 AMT
«Թուրքմենստանի նախագահի գավաթում» Հայաստանի Մ-16 տարեկանների հավաքականը ոչ ոքի է խաղացել

Սեպտեմբերի 18-ին Հայաստանի մինչև 16 տարեկանների ֆուտբոլի հավաքականը մեկնել էր Թուրքմենստան, որտեղ մեկնարկել է «Թուրքմենստանի նախագահի գավաթ» 18-րդ ավանդական մրցաշարը:

Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը ընգրկվել է A խմբում և անցկացրել է առաջին հանդիպումը և մրցել է Ղրղզստանի դեմ: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 3:3 հաշվով: Հայաստանի կազմում գոլերի հեղինակներ են դարձել Ռաֆայել Դարբինյանը և Հովհաննես Փանոսյանը, որը ձևակերպել է դուբլ:

Հաջորդ հանդիպումը խմբում հայ ֆուտբոլիստները կանցկացնեն սեպտեմբերի 21-ին Ղազախստանի թիմի հետ: Հանդիպման սկիզբը ժամը 16:00-ին է: