21 սեպտեմբերի 2012 - 12:49 AMT
Հայաստանը նշում է Անկախության 21-րդ տարեդարձը

1991-ի սեպտեմբերի 21-ը դարձավ Հայաստանի Երրորդ հանրապետության ծննդյան օրը: Հայ ժողովուրդը կրկին իրավունք ստացավ ինքնուրույն կառուցել իր ապագան, լինել իր հողի տերը, վերագտավ վերջին դարերի ընթացքում կորսված պետականությունը, որը մի քանի տարով ձեռք բերեց 1918-ին: 1991-ի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը համազգային հանրաքվեում քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և Հայաստանի անկախ պետության ստեղծման օգտին, և քաղաքացիների 95 տոկոսը, որոնք ունեին ձայնի իրավունք, այդ հարցին դրական պատասխան տվեցին:

Ինչպես և 1918-ին, Հայաստանը ստիպված էր իր պետականությունը ստեղծել պատերազմական իրավիճակում: Եվ եթե Առաջին հանրապետությունը սերունդների հիշողության մեջ կմնա Սարդարապատի հերոսամարտի շնորհիվ, ապա Երրորդ հանրապետության ծնունդն անքակտելիորեն կապված է Արցախի ազատամարտի հետ: Ադրբեջանի կողմից սկսած ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակի արդյունքը դարձավ Արցախի Հանրապետության ծնունդը, ինչն էլ կարելի է համարել Երրորդ հանրապետության գլխավոր ձեռքբերումը և նվաճումը:

Այժմ Հայաստանը պայքարում է ժողովրդավարական պետության կառուցման, երկրում քաղաքացիական հասարակության ձևավորման, իր քաղաքացիաների համար արժանի կենսամակարդակ ապահովելու համար: Վստահ ենք, որ այդ պայքարը ևս, ինչպես Արցախի ազատագրման համար մղած պատերազմը, ևս կավարտվի մեր հաղթանակով: Շնորհավոր Անկախության օրդ, Հայաստան: