21 սեպտեմբերի 2012 - 13:02 AMT
Իրանն ու Իսրայելը մեղադրել են միմյանց միջուկային զենքին տիրանալու ձգտման մեջ

Իսրայելն ու Իրանը մեղադրել են միմյանց միջուկային զենքին տիրանալու ձգտման մեջ: Այդպես, ՄԱԳԱՏԷ-ում Իրանի պատվիրակության ղեկավար Ալի Սոլթանիեն հայտարարել է, որ Իսրայելի միջուկային ներուժը «շարունակում է սպառնալ Մերձավոր Արևելքին և հարևան տարածաշրջաններին»,հայտնում է Associated Press-ը:

Իր հերթին ՄԱԳԱՏԷ-ում իսրայելյան պատվիրակության ղեկավար Էհուդ Ազուլայը Թեհրանի քննադատությանը պատասխանել է, թե աշխարհի համար առավելագույն վտանգը ներկայացնում է Իրանի միջուկային ծրագիրը:

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր խորհրդաժողովը Վիեննայում բացվել է սեպտեմբերի 17-ին և աշխատանքը կավարտի այսօր:

Թել Ավիվը երբեք չի խոստովանել, չի էլ հերքել միջուկային զենքի առկայությունը: Սակայն, ըստ փորձագետների, Իսրայելին միջուկային զենքը հասանելի է դարձել 1960-ականներին, հայտնում է ՌԲԿ-ն: