21 սեպտեմբերի 2012 - 16:46 AMT
Բլատտեր. ԱԱ-2014 –ում պետք է ներդրվի դարպասների գրավումը որոշող ավտոմատ համակարգ

Բրազիլիայում 2014 թ. կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ կներդրվի դարպասների գրավումը որոշող ավտոմատ համակարգ: Այդ մասին հայտարարել է ՖԻՖԱ նախագահ Յոզեֆ Բլատտերը, որն աշխատանքային այցով գտնվում է Մոլդովայում:

ՖԻՖԱ նախագահը նշել է, որ դա տեղի կունենա միայն, եթե համակարգը հաջող փորձարկումներ անցնի ակումբներում ԱԱ ժամանակ, որը կանցնի ընթացիկ տարվա դեկտեմբերին Ճապոնիայում:

«Ցավոք, մենք չկարողացանք դա ավելի շուտ անել, Հարավային Աֆրիկայի 2010թ. աշխարհի առաջնության ժամանակ, երբ չհաշվեցին անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գոլը Գերմանիայի հավաքականին: Մրցավարները չտեսան, որ հարվածից հետո գնդակը հատեց դարպասային գիծը: Մենք չենք կարող թույլ տալ, որ նման իրավիճակները կրկնվեն նաև ապագայում»,-Բլատտերի խոսքն է մեջբերում «Սպորտ-Էքսպրեսը»: