21 սեպտեմբերի 2012 - 14:49 AMT
Նավթը շարունակում է թանկանալ ՕՊԵԿ նորությունների ֆոնի վրա

Նավթի համաշխարհային գները շարունակում են աճել ՕՊԵԿ նորությունների ֆոնի վրա, ինչի մասին են վկայում սակարկությունների տվյալները:

WTI (Light Sweet Crude Oil) տեսակի թեթև ամերիկյան նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,76 դոլարով, կամ 0,82 տոկոսով՝ հասնելով 93,18 դոլարի մեկ բարելի դիմաց: Հյուսիսամերիկյան Brent տեսակի նավթային խառնուրդի նոյեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,46 դոլարով, կամ 0,42 տոկոսով՝ հասնելով 110,49 դոլարի մեկ բարելի համար:

Նախօրեին ՕՊԵԿ-ը հայտնեց, որ մտադիր է որոշ ժամանակով կրճատել հումքի արտահանումը 0,7 տոկոսով՝ մինչև 23,66 մլն բարել օրական: Նավթի արտահանումը Մերձավոր Արևելքի երկրներից չորս շաբաթում կրճատվել է 1,1 տոկոսով՝ հասնելով 17,27 մլն բարելի օրական: