21 սեպտեմբերի 2012 - 15:37 AMT
ԱՀԿ-ն մինչև 2,5 տոկոս նվազեցրել է համաշխարհային առևտրի 2012թ. կանխատեսումը

Առևտրի համաշխարհային կազմակերպությունը նվազեցրել է համաշխարհային առևտրի 2012թ. կանխատեսումը ԱՀԿ հերթական զեկույցում: Կազմակերպության նախորդ կանխատեսումը, որն արվել էր 2012թ. ապրիլին, ենթադրում էր 3,7 տոկոս աճ:

Միաժամանակ 2013թ. կանխատեսումը 5,6 տոկոսից կրճատվել է մինչև 4,5 տոկոս:

ԱՀԿ գլխավոր տնօրեն Պասկալ Լամին նման նվազեցումն անվանել է «զգալի»՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ ապրիլին հրապարակված կանխատեսումը 3,7 տոկոսի մակարդակի վրա վերլուծաբաններից շատերը համարում էին ցածր: 2011թ. համաշխարհային առևտրի աճը կազմել է 5 տոկոս: