14 մարտի 2005 - 08:35 AMT
ՍԱՄՑԽԵ ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՑ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Մարտի 13-ին Ախալքալաում (Վրաստան) հանրահավք է տեղի ունեցել, որին մասնակցել են շուրջ 10 հազար մարդ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Ակցիայի կազմակերպիչ` «Միացյալ Ջավախք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի է ունեցել ստորագրահավաք` հասցեագրված նախագահ Միխաիլ Սահակաշվիլուն եւ վրացական խորհրդարանին, որտեղ Վրաստանի խորհրդարանից պահանջվում է ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, վերացնել Հայաստանի դպրոցներում հայոց պատմության դասավանդման արգելքը, հայ դպրոցականների Հայաստան էքսկուրսիա կատարելու արգելքը, օրենք ընդունել Վրաստանի ազգային փոքրամասնությունների պաշտպանության վերաբերյալ, Ախալքալաքին վերադարձնել ադմինիստրատիվ ծառայությունների մատուցման լիազորությունները: Հանրահավքի մասնակիցները հանդես են եկել նաեւ ընդդեմ Ախալքալաքից ռուսական ռազմակայանի դուրս բերման, քանի որ այն կայունության եւ տնտեսական բարգավաճման գործոն է հանդիսանում տարածաշրջանի բնակիչների համար: Աղբյուրի համաձայն, հանրահավաքի կազմակերպիչները վերը նշված հարցադրումների պատասխանները ակնկալում են ստանալ մինչեւ ընթացիկ տարվա մարտի 31-ը: