21 սեպտեմբերի 2012 - 17:58 AMT
Մոսկվայում բացվել է «Սերգեյ Փարաջանով. Տունը, որտեղ ես ապրում եմ» ցուցահանդեսը

Կինոդասական Սերգեյ Փարաջանովի՝ լուսանկարներից, նկրաներից ու տոնածառի զարդերից պատրաստված կոլաժներն ու ասամբլյաժները կներկայացվեն Մոսկվայի «Նովի Մանեժ» ցուցասրահում այսօր բացված ցուցահանդեսի շրջանակներում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Փարաջանովի երևանյան թանգարանից ընտրվել են նրա 70 աշխատանքներ, հիմնականում 1970-80-ականների, երբ Փարաջանովը, հնարավորություն չունենալով կինո նկարահանել, իր ստեղծագործությունները ստեղծում էր այն ամենից, ինչ ընկնում էր ձեռքի տակ:

Ցուցահանդեսը նվիրված է Հայաստանի Անկախության 21-րդ տարեդարձին: