
«Հարսնաքար» ռեստորանային համալիրում բռնկված հրդեհը մարվել է: Նախնական տվյալներով այրվել է 300 քմ տարածք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարությունից: Հիշեցնենք, որ այսօր ժամը 16.50-ին ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Աճառյան փողոցի 37 հասցեում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տանիքում: Հայտարարվել էր հրդեհի 2-րդ աստիճանի բարդության կանչ: