«Հայկական ժամանակ». Երեկվա ՀԱԿ-ի հավաքին Տեր-Պետրոսյանը չխոսեց նախագահական ընտրություններից

«Հայկական ժամանակ». Երեկվա ՀԱԿ-ի հավաքին Տեր-Պետրոսյանը չխոսեց նախագահական ընտրություններից

PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակը»-ը գրում է, որ անկախության 21-րդ տարեդարձի առթիվ Մարտիրոս Սարյանի պուրակում Հայ ազգային կոնգրեսի հրավիրած տոնական հավաքին երեկ մասնակցել է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա նաև փոքրիկ ելույթ է ունեցել:

Տեր-Պետրոսյանը, սակայն, որևէ բան չի ասել առաջիկա նախագահական ընտրություններում իր առաջադրման վերաբերյալ: Կոնգրեսի` ՀՀ նախագահի թեկնածուի հարցը շարունակում է անորոշ մնալ: Անորոշ է նաև սեպտեմբերին խոստացված ՀԱԿ հանրահավաքի հարցը: Ու թեև ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը դեռ շաբաթներ առաջ «ՀԺ»-ի թղթակցին ասել էր` չկասկածեք, որ խոստացված հանրահավաքն իրողություն կդառնա, Կոնգրեսի մաս կազմող ՍԴՀԿ-ի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն օրերս հայտարարել էր, որ հանրահավաքը, թերևս, հոկտեմբերին կլինի:

Հայ ազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը, սակայն, թերթի թղթակցին վստահեցրել է, որ հանրահավաքի օրը դեռ որոշված չէ: Կոնգրեսում սպասում են Տեր-Պետրոսյանի որոշմանը: Իսկ որոշումը, ամենայն հավանականությամբ, կկայացվի հոկտեմբերին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---