Ֆրանսուա Օլանդ. Հայաստանը կարող է հպարտ լինել անկախությունից ի վեր իր անցած ճանապարհով

Ֆրանսուա Օլանդ. Հայաստանը կարող է հպարտ լինել անկախությունից ի վեր իր անցած ճանապարհով

PanARMENIAN.Net - ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո՛ պարոն նախագահ,

Հայաստանի ազգային տոնի կապակցությամբ ուրախ եմ հղել Ձեզ և ողջ հայ ժողովրդին իմ բարեմաղթանքները՝ ցանկանալով երջանկություն, բարգավաճում և հաջողություն:

Հայաստանը կարող է հպարտ լինել անկախությունից ի վեր իր անցած ճանապարհով: Ձեր երկրին հաջողվել է առաջ ընթանալ ժողովրդավարության և բարգավաճման ուղով` միևնույն ժամանակ իր դիրքերն ամրապնդելով միջազգային ասպարեզում: Ֆրանսիայի և Հայաստանի միջև առանձնահատուկ հարաբերությունները խորապես խարսխված են պատմության մեջ և նշանավորվում են ֆրանսիացի և հայ ժողովուրդների միջև բարեկամությամբ: Ես ցանկանում եմ շարունակել քսան տարի առաջ մեկնարկած առաքելությունը` ուղղված մեր երկու երկրների միջև առանց բացառության բոլոր բնագավառներում հագեցած և վստահելի հարաբերությունների կառուցմանը:

Օգտվում եմ նաև այս առիթից` ողջունելու համար Ձեր կամքն առ այն, որպեսզի հնարավոր լինի շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը: Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահ, ամենամեծ կարևորությունն է տալիս դրան: Ուրախ եմ, որ շուտով հյուրընկալելու եմ Ձեզ Փարիզում և որ առիթ կունենանք շարունակելու մեր քննարկումները: Խնդրում եմ ընդունել, մեծարգո պարոն նախագահ, ամենախորին հարգանքներիս հավաստիքը»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---