ՎԵՐՋԻՆ ԵՐԿՈՒ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ 3 ԵՐԿՐԱՇԱՐԺ

PanARMENIAN.Net - Վերջին երկու օրվա ընթացքում Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի է ունեցել միանգամից 3 երկրաշարժ, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը: Մարտի 13-ին տեղական ժամանակով 07:02-ին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանում հայկական Վարդենիս քաղաքից դեպի հարավ 25 կիլոմետր հեռավորության վրա տեղի է ունեցել 4 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6 բալ 12-բալային սանդղակով մժ-64: Երկրաշարժը զգացվել է Հայաստանի Սոդք, Տրետակ, Ազատ, Նորաբակ բնակավայրերում, որտեղ եղել են բնակելի եւ տնտեսական կառույցների աննշան վնասվածքներ: Այսօր տեղական ժամանակով ժամը 05:55-ին Թուրքիայի տարածքում Բինգյոլ քաղաքից դեպի հյուսի-արեւելք 65 կիլոմետր հեռավորության վրա տեղի է ունեցել երկրաշարժ 5,5 մագնիտուդով: Ստորերկրյա ցնցման ուժը էպիկենտրոնում կազմել է 8 բալ 12-բալային սանդղակով (ՄԺ-64): Զոհերի եւ ավերածությունների մասին չի հաղորդվում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---