ՀՀ ու Ավստրիայի խորհրդարանների խոսնակները պայմանավորվել են զարգացնել կապերը

ՀՀ ու Ավստրիայի խորհրդարանների խոսնակները պայմանավորվել են զարգացնել կապերը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ Բարբարա Պրամմերի հետ էր, հայտնու է ԱԺ մամլո ծառայությունը: Ողջունելով տիկինՊրամմերին` պարոն Աբրահամյանը նշեց, որ երկկողմ հարաբերությունների համատեքստում 2012 թվականը հոբելյանական է մեզ համար, քանի որ այս տարի լրանում էՀայաստանի և Ավստրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսան ամյակը: Նրա խոսքով` Հայաստանը կարևորում է Ավստրիայի հետհարաբերությունների զարգացումը տարբեր ձևաչափերով: «Հայ - ավստրիական համագործակցությունը մենք դիտում ենք որպես կարևոր բաղադրիչ Հայաստանիեվրաինտեգրման քաղաքականության ընդհանուր համատեքստում»,- նշեց ԱԺ նախագահը: Պարոն Աբրահամյանը կարևորեց միջխորհրդարանական հարաբերություններիզարգացումը այն համոզմամբ, որ խորհրդարանական դիվանագիտությունը երկրների միջև քաղաքական երկխոսությունն առաջ մղելու կարևոր լծակներից է և անհրաժեշտհամարեց միջխորհրդարանական փոխգործակցության ակտիվացումը ոչ միայն երկկողմ հարթությունում, այլ նաև բազմակողմ, մասնավորապես` Եվրամիության հետհամագործակցության ձևաչափով:

Ավստրիայի խորհրդարանի նախագահը համոզմունք հայտնեց, որ խորհրդարանական փոխգործակցությունը նպաստում է միջպետական հարաբերություններիզարգացմանը և ամրապնդմանը ու այս համատեքստում անհրաժեշտ համարեց ակտիվացնել շփումները երկու օրենսդիր մարմինների միջև:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության կարգավորմանը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնողայլ հարցերի ևս: Տիկին Պրամմերը շեշտեց, որ Ավստրիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---