ԱՊՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈԽԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ

PanARMENIAN.Net - ԱՊՀ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում ԱԳՆԽ հայկական պատվիրակությունը կգլխավորի Հայաստանի փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը: ԱՊՀ ԱԳՆԽ նիստը տեղի կունենա մարտի 18-ին Մինսկում: Ենթադրվում է, որ առաջիկա հանդիպման կենտրոնական հարցը կլինի ԱՊՀ երկրների բարեփոխման խնդիրը: Նիստի նախնական օրակարգում ընդգրկվել են նաեւ անվտանգության եւ հանցավորության դեմ պայքարի ոլորտում համագործակցության, ինչպես նաեւ մարդասիրական բնույթի խնդիրներ:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---