Մհեր Մկրտչյանի արձանի կոտրված մատն արդեն վերականգնվել է

Մհեր Մկրտչյանի արձանի կոտրված մատն արդեն վերականգնվել է

PanARMENIAN.Net - Կինոմոսկվայի դիմաց օրերս տեղադրված Մհեր Մկրտչյանի արձանի աջ ձեռքի բութ մատը, որն այսօր ջարդել էին անհայտները, արդեն վերականգնված է: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը, ափսոսանք հայտնելով երևույթի համար, բայց միաժամանակ հուսալով, որ դա «անփութության» հետևանք է եղել:

«Ի տարբերություն քաղաքում տեղադրված մի շարք մոնումենտալ արձանների, մեծերի այս բոլոր արձանները, որոնք տեղադրվում են և դեռ կտեղադրվեն` մարդկանց հետ շփման համար են նախատեսված: Հետևաբար կարող են նման դեպքեր տեղի ունենալ», - նշեց Սուքիասյանը, հավելելով, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է այս նախաձեռնությունը:

Քաղաքապետի խորհրդականի խոսքով, եթե ապագայում ևս նման դեպքեր պատահեն, քաղաքապետարանը շուտափույթ կվերականգնի արձանները: Սուքիասյանը հավելեց նաև, որ այս արձանները կոչված են քաղաքում մթնոլորտ ապահովելու համար, և որ քաղաքապետարանը չի պատրաստվում փոխել արձանների նյութը:

«Մատերիալը բրոնզ չէ, կավ է, քանի որ դա շատ ավելի թանկ կլիներ: Ապագայում ևս չենք պատրաստվում դրան բրոնզ խառնել», - եզրափակեց Սուքիասյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---