Սեպտեմբերի 29-ին Երևանում կանցկացվի Red Bull X-Fighters Jams մոտոմրցույթը

Սեպտեմբերի 29-ին Երևանում կանցկացվի Red Bull X-Fighters Jams մոտոմրցույթը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա Red Bull X-Fighters Jams ազատ ոճի մոտոմրցույթի շոուն:

Ըստ կազմակերպիչներիՀանրապետության հրապարակում՝ բաց երկնքի տակ,ազատ ոճի մոտոմրցույթի ներկայացուցիչները կսավառնեն երկնքում՝ կատարելով իրենց գլխապտույտ և խելահեղ հնարքները:

Շոուին կմասնակցեն հայտնի աստղեր Ալեքսեյ Կոլեսնիկովը (Ռուսաստան), Դանիել Բոդինը (Շվեդիա), Կիրիլ Գավրիլովը (Ռուսաստան) ևԱլեքսեյ Այսինը (Ռուսաստան):

Մարզիկների ներկայացումները կանցկացվեն երեք մետր բարձրությամբ հատուկ ցատկահարթակի վրա: Մոտոէքստրեմալները կցուցադրեն իրենց հնարքները` թռչելով օդ ավելի քան 10 մետր բարձրությունից` միաժամանակ բացարձակ ճշգրտությամբ կառավարելով 100 կգ քաշ ունեցող մոտոցիկլը:

Միջոցառմանը ելույթ կունենա Dogma ռոք խումբը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---