14 մարտի 2005 - 11:53 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ. ՄԵՐ ԿՈՂՄԻՑ ԶԻՋՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կարող է Հայաստանի իր պաշտոնակից Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպում ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում, եթե որոշվի բանակցությունների թեման: Այդ մասին լրագրողներին հայտարարել Իլհամ Ալիեւը: «Հանդիպելու առաջարկ կա: Ես դրան դեմ չեմ, բայց պետք է որոշվի բանակցությունների թեման»,-նշել է նա: Նրա խոսքերով, հակամարտության կարգավորման նկատմամբ Ադրբեջանի դիրքորոշումը չի փոխվել. «այն պետք է լուծվի միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան եւ երկրի տարածքային ամբողջականության պահպանման շրջանակներում»:
«Փոխզիջումների մասին բանակցություններում խոսք անգամ լինել չի կարող: Մեր կողմից զիջումներ չեն լինի»,-հայտարարել է Իլհամ Ալիեւը` ավելացնելով, որ «կարող է քննարկվել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության ապահովման հարցը»: