14 մարտի 2005 - 12:02 AMT
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊՆ ՀԵՐՔԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԱԽՈՐԴ ԳԻՇԵՐ ԻԲՐ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունում հերքել են ադրբեջանական ԶԼՄ-ների հերթական հաղորդագրությունը իբր նախորդ գիշեր տեղի ունեցած փոխհրաձգության մասին շփման գծի Աղդամի ուղղությամբ, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը: Մեկնաբանելով ադրբեջանական «Թուրան» գործակալության այսօր տարածած հաղորդագրությունը փոխհրաձգության մասին` ԼՂՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը անվանել է այն ադրբեջանական ԶԼՄ-ների հերթական սադրանք: