ՀԱՀ-ում զոհվել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Քորրի Սանդերսը

ՀԱՀ-ում զոհվել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Քորրի Սանդերսը

PanARMENIAN.Net - Նախկին հարավաֆրիկյան ծանրքաշային բռնցքամարտիկ և աշխարհի չեմպիոն Քորրի Սանդերսը մահացել է սեպտեմբերի 23-ին այն բանից հետո, ինչ մահացու վիրավորվել է ռեստորանի կողոպուտի ժամանակ, որտեղ տոնում էր դստեր ծննդյան տարեդարձը:

Սեպտեմբերի 22-ին բռնցքամարտիկը տոնում էր դստեր 21-րդ տարեդարձը, երբ ռեստորան են ներխուժել 3 զինված կողոպտիչներ, ովքեր անկանոն կրակ են բացել: Արդյունքում 46-ամյա Սանդերսը վիրավորվել է, իսկ կողոպտիչները վերցրել են նրա դստեր հեռախոսն ու անհետացել, հաղորդել է ոստիկանության ներկայացուցիչը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---