Չինաստանը հանդիսավոր կերպով չի տոնի Ճապոնիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը

Չինաստանը հանդիսավոր կերպով չի տոնի Ճապոնիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը

PanARMENIAN.Net - Չինաստանը որոշել է չեղյալ համարել հանդիսավոր արարողությունը, որը նվիրված է Ճապոնիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման 40-ամյակին: Արարողությունը պետք է կայանար սեպտեմբերի 27-ին:

Ավելի վաղ Չինաստանի ԱԳՆ հայտարարել էր, որ Տոկիոն խանգարում է արարողությանը, քանի որ Ճապոնիայի կառավարությունը որոշել է ազգային դարձնել Սենկակու կղզիները, որոնք Չինաստանում Դյաոյույդաո են կոչվում: Այս մասին հաղորդում է Բի-բի-սին:

Երկու երկրների հարաբերությունների մեջ լարվածությունն ավելացել է կղզիների կարգավիճակի հարցի պատճառով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---