ԱԳ նախարար. Իսրայելը չի համաձայնի վերանայել Եգիպտոսի հետ խաղաղ պայմանագիրը

ԱԳ նախարար. Իսրայելը չի համաձայնի վերանայել Եգիպտոսի հետ խաղաղ պայմանագիրը

PanARMENIAN.Net - Իսրայելը չի համաձայնի Եգիպտոսի հետ խաղաղ համաձայնագրերի վերանայմանը, որոնք ենթադրում են սահմանամերձ Սինայի թերակղզու ապառազմականացում, չնայած այդ շրջանում ակտիվացող ահաբեկչությանը: Այս մասին սեպտեմբերի 23-ին ասել է իսրայելական ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը:

Ընդ որում, նա վստահություն է հայտնել, որ Եգիպտոսն արդեն Սինայում բավարար ուժեր ունի, որպեսզի կարողանա հաղթել ծայրահեղական խմբավորումներին, որոնցից մեկը ուրբաթ օրը գրոհել է իսրայելցի զինվորականների վրա: Հրաձգության ընթացքում սպանվել է 3 գրոհային և մեկ իսրայելցի զինծառայող:

Իսրայելը սատարում է այն ռազմական օպերացիային, որը Եգիպտոսը սկսել է Սինայի թերակղզում այն բանից հետո, ինչ գրոհայինները հարձակվել են սահմանամերձ պահակակետի վրա և սպանել 16 եգիպտացի զինվորականների:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---