23 սեպտեմբերի 2012 - 17:17 AMT
ԱՄՀ նախկին ղեկավարից կհանվեն խմբային բռնաբարության մեղադրանքները

Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոսս-Կանի դեմ գործը կարող է փակվել, հաղորդում է Reuters-ը: Նա մեղադրվում էր խմբային բռնաբարության մեջ:

Բելգիացին, ով ֆինանսիստին մեղադրում էր, որ նա 3 ընկերների հետ կոպիտ կերպով ստիպել է նրան խմբային սեքսով զբաղվել, փոխել է ցուցմունքները: Այժմ կինը պնդում է, որ նրանք «սեքսուալ խաղեր էին խաղում»:

Բացի Ստրոսս-Կանից, գործ է հարուցվել նաև ձեռներեցներ Ֆաբրիս Պաշկովսկու և Դավիժ Ռոկեի նկատմամբ, հաղորդում է ՌԲԿ-ն:

Ստրոսս-Կանը ձերբակալվել է 2011թ մայիսի 14-ին Նյու Յորքում` հույարնոցի սպասուհու նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով: