23 սեպտեմբերի 2012 - 17:23 AMT
Վրաստանում իշխող կուսակցությունն ու ընդդիմությունը մեղադրում են միմյանց ընտրություններին խանգարելու ձգտման մեջ

Վրաստանի ընդդիմությունը մեղադրում են երկրի իշխանություններին սադրանքների մեջ, որոնց նպատակը կայանալիք խորհրդարանական ընտրություններին խանգարելն է:

Իշխող կուսակցությունն իր հերթին նույն մեղադրանքներն է ուղղում ընդդիմությանը:

Միխայիլ Սահակաշվիլին նախօրեին հայտարարել է. «Իշխանությունները թույլ չեն տա իրավիճակի ապակայունացում, մենք անում ենք ամեն բան, որպեսզի շարունակենք բարեփոխումները»:

Վրաստանի խորհրդարանական ընտրությունները կկայանան հոկտեմբերի 1-ին: