23 սեպտեմբերի 2012 - 18:01 AMT
Օլանդի վարկանիշը նրա` Ֆրանսիայի նախագահ ընտրվելուց ի վեր, հասել է ամենացածր ցուցանիշին

Ֆրանսուա Օլլանդի համբավի վարկանիշը նրա` Ֆրանսիայի նախագահ ընտրվելուց ի վեր, հասել է ամենացածր ցուցանիշին: Ինչպես ցույց է տալիս սեպտեմբերի 23-ին Հեղինակության հասարակական կարծիքի ինստիտուտի հարցումը, ֆրանսիացիների միայն 43 տոկոսն է գոհ իրենց առաջնորդից: Իրենց առաջնորդից դժգոհ մարդկանց թիվը առաջին անգամ անցել է «հոգեբանականի շեմը»` կազմելով 56 տոկոս:

«5-րդ հանրապետության պատմության մեջ այնքան էլ շատ չեն եղել համբավի վարկանիշի նման կտրուկ անկման օրինակները»,-ընդգծել է Հեղինակության հասարակական կարծիքի ինստիտուտի ներկայացուցիչ Ֆրեդերիկ Դաբին: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: