24 սեպտեմբերի 2012 - 11:50 AMT
Դոնեցկում նոր հայկական եկեղեցի կկառուցվի

Սեպտեմբերի 23-ին Դոնեցկում տեղի է ունեցել նոր հայկական եկեղեցու օծումն ու հիմնարկեքի արարողությունը, հայտնում է Analitika.at.ua-ն:

Օծմանը ներկա էին Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը , Ուկրաինայի Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, ՀԱԵ Ուկրաինական թեմի առաջնորդ Գրիգորիս Բունիաթյանը, հոգևորականներ, ՀՀ պատվավոր հյուպատոս Արմեն Ասլանյանը, Դոնեցկում ՀՀ պատվավոր հյուպատոս Կարեն Յայլոյանը, տեղական իշխանության և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ինչպես հայտարարել է Անդարնիկ Մանուկյանը, հայ ժողովուրդը միշտ մեծ ակնածանքով է վերաբերվել եկեղեցիների կառուցմանը: Դրա վառ վկայություններ են հայկական այն բազում եկեղեցիներն ու հուշարձանները ողջ աշխահով մեկ, որ մենք ստացել ենք մեր նախնիներից:

Եկեղեցիների կառուցումը Կիևում և Դոնեցկում Ուկրաինայի հայ համայնքի հիմնական ուղղություններից է: