24 սեպտեմբերի 2012 - 11:34 AMT
Գագիկ Ծառուկյանի փեսա Կարեն Գուլոյանը վերընտրվել է Աբովյանի քաղաքապետի պաշտոնում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսա Կարեն Գուլոյանը վերընտրվել է Աբովյանի քաղաքապետ: Ինչպես հաղորդում է ԿԸՀ պաշտոնական կայքը, Գուլոյանի օգտին քվեարկել են 10 186 ընտրողներ:

Գուլոյանի մրցակից Արտաշես Մեհրաբյանի օգտին քվեարկել է 1778 ընտրող:

ԲՀԿ թեկնածուն հաղթել է նաև Եղեգնաձորում քաղաքապետի ընտրություններում: Դավիթ Հարությունյանը հավաքել է 2329 քվե, իսկ Սիրեկան Բաբայանը` 1966: