15 մարտի 2005 - 07:45 AMT
ՄԱՐՏԻ 16-ԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Մարտի 16-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Բելառուսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Կոնոպլյովի գլխավորած պատվիրակությունը, տեղեկացնում է Հայաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը: Այցը կկայանա ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի հրավերով: Այցի շրջանակներում նախատեսվում են բելառուսական պատվիրակության հանդիպումները Արթուր Բաղդասարյանի, ինչպես նաեւ հայ-բելառուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամների հետ, որի ավարտին կստորագրվի միջտարածաշրջանային համագործակցության մասին համաձայնագիր: Հայաստանի խորհրդարանում տեղի կունենա նաեւ հանդիպում հայ գործարարների հետ: Ընդսմին նախատեսվում են նաեւ հանդիպումներ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդ հետ: Այցի ընթացքում Բելառուսի ներկայացուցիչները կլինեն Արարատի մարզում` կհանդիպեն մարզի ղեկավարության հետ, կայցելեն գործարաններ: Բացի այդ, պատվիրակության անդամները Ծիծեռնակաբերդուն ծաղկեպսակ կդնեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում: Մարտի 19-ին Բելառուսի պատվիրակությունը կմեկնի Հայաստանից: