24 սեպտեմբերի 2012 - 13:06 AMT
Մեծ սաղավարտի առաջին փուլում Լևոն Արոնյանը կխաղա Սերգեյ Կարյակինի հետ

Սան Պաուլուում (Բրազիլիա) կայացել է շախմատի Մեծ սաղավարտի վիճակահանությունը: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հանդես կգա երկրորդ համարի տակ:

Աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) ստացել է առաջին համարը, Ֆաբիան Կարուանան (Իտալիա)՝ 3-րդ, Մագնուս Կարլսենը (Նորվեգիա)՝ 4-րդ, Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան)՝ 5-րդ, Ֆրանցիսկո Վալյեհո Պոնսը (Իսպանիա)՝ 6-րդ: Այսպիսով, առաջին փուլում Արոնյանի մրցակիցը կլինի Կարյակինը: Հայ շախմատիստը կխաղա սպիտակ խաղաքարերով: Մրցաշարը տեղի կունենա սեպտեմբերի 24-29-ը:

Մեծ սաղավարտի երկրորդ փուլը տեղի կունենա իսպանական Բիլբաոյում հոկտեմբերի 8-13-ը: