«Արմավիան» վերսկսում է կանոնավոր չվերթը դեպի Ֆրանկֆուրտ

«Արմավիան» վերսկսում է կանոնավոր չվերթը դեպի Ֆրանկֆուրտ

PanARMENIAN.Net - 2012-ի հոկտեմբերի 30-ից սկսած «Արմավիա» ավիաընկերությունը վերսկսում է կանոնավոր չվերթները դեպի Գերմանիայի խոշորագույն քաղաքներից մեկը՝ Ֆրանկֆուրտ:

Մայնի երկու ափերին ընկած քաղաքը Եվրոպայի խոշորագույն տրանսպորտային և ֆինանսական կենտրոնն է:

Ֆրանկֆուրտի օդանավակայանը (Fraport) մայրցամաքային Եվրոպայի ամենամեծ օդանավակայանն է և Եվրոպայի մեծությամբ երկրորդ օդանավակայանը անգլիական Հիթրոուից հետո:

«Երևան-Ֆրանկֆուրտ-Երևան ուղղությամբ U8 103/104 չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ շաբաթվա երկրորդ օրերին»,- ասվում է ավիաընկերության մամլո ծառայության հաղորդագրությունում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---