ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ

PanARMENIAN.Net - Նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սլովակիայի նորանշանակ դեսպան Աուգուստին Չիսարը, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը: Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ Հայաստանը շնորհակալ է Սլովակիային մի քանի ամիս առաջ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ ընդունելու համար: Նրա խոսքերով` Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ հարաբերությունները հաջողվածներից են Արեւելյան Եվրոպայի երկրների հետ Հայաստանի ունեցած կապերի շարքում: Դեսպանն իր հերթին նշել է, որ Հայաստանում իր դիվանագիտական գործունեության ընթացքում կանի ամեն ինչ երկու երկրների հարաբերություններն ավելի խորացնելու ուղղությամբ` հատկապես տնտեսության բնագավառում: Նրա խոսքերով` Սլովակիան շարունակելու է աջակցել Հայաստանին եվրաինտեգրման գործընթացում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---