24 սեպտեմբերի 2012 - 14:16 AMT
«Էմմի»-ի մրցանակին է արժանացել Բարաք Օբամայի նախընտրած սերիալը

Սեպտեմբերի 23-ին Լոս Անջելեսի Nokia կինոթատրոնում տեղի ունեցավ Ամերիկյան հեռուստաակադեմիայի «Էմմի» մրցանակների հանձնամն 64-րդ արարողությունը: Ինչպես հայտնում է lifenews.ru-ն, արարողության գլխավոր դափնեկիրը «Զարմանալի մրցավազք» (Amazing Race) հեռուստանախագիծն էր, որը կրկին հաղթեց «Ամերիկյան հեռուստատեսության լավագույն մրցութային ռեալիթի-շոու» անվանակարգում: Հաղորդման հեղինակներ Էլիս Դողանյերիի ու Բերտրամ վան Մունսթերի համար սա արդեն 9-րդ հաղթանակն է՝ 2003թ. ի վեր հաղորդումն արժանանում է մրցանակի այս անվանակարգում, բացառություն էր միայն 2010 թվականը, երբ հաղթեց «Շեֆ-խոհարար» շոուն:

«Ամերիկյան ընտանիք» սերիալի հեղինակ Սթիվ Լեվիտանը պագևի արժանացավ «Կատակերգական սերիալի լավագույն ռեժիսոր» անվանակարգում:

Լավագույն ֆիլմ ճանաչվեց Game Change-ը, որը Ջոն Մաքքեյնի 2008թ. նախընտրական արշավի մասին է, իսկ լավագույն դրամատիկ սերիալ ճանաչվեց «Օտարը յուրայինների մեջ» (Homeland), որն, ըստ ԶԼՄ-ների, դիտում է նաև Բարաք Օբաման:

ԱՄՆ-ում «Էմմին» համարվում է հեռուստատեսային «Օսկար»: