15 մարտի 2005 - 09:37 AMT
2005 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՈՒՍՈՒԿԵՍ ԱՄՍՈՒՄ ՌՈՒՍ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ 36 ԽԱԽՏՈՂԻ
2005 թ. մարտին ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության զինծառայողները ձերբակալել են ազգությամբ քուրդ Թուրքիայի քաղաքացու, որը «լավագույն կյանքի որոնումներով» փորձել է ապօրինաբար անցնել Հայաստանի պետական սահմանը, տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը:Ինչպես տեղեկացրել է այսօր Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի քարտուղար փոխգնդապետ Իվան Ժիրենկոն, ձերբակալված սահմանախախտն արդեն հանձնվել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությանը: Ի. Ժիրենկոյի խոսքերով` ընդամենը հաշվետու շրջանում ռուս սահմանապահները ձերբակալել են ՀՀ պետսահմանի 36 խախտողի, որից 35-ը` «Զվարթնոց» միջազգային օդանավայանի անցակետում, իսկ Թուրքիայի վերոհիշյալ 1 քաղաքացին ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության Գյումրիի սահմանապահ ջոկատի տեղամասում: Նույն ժամանակահատվածում կալանվել եւ Հայաստանի համապատասխան կառույցներին է հանձնվել $18 հազարի մաքսանենգ ապրանք, հաղորդել է ռուս սպան: