ՀԱԳ(Գ)Մ գործնական աջակցություն կցուցաբերի սիրիահայերին24 սեպտեմբերի 2012 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը խորապես մտահոգված է Սիրիայում մեր հայրենակիցների ճակատագրով , ովքեր իրեց եռանդն ու միջոցները ներդրել են, իրեց իսկ խոսքով ասած, իրենց երկրորդ հայրենիքի բարգավաճմանը ՝ դառնալով Սիրիայի արժանավոր քաղաքացիներ։ Քաղաքական հայտնի իրադարձությունների պատճառով այսօր նրանք հայտնվել են դժվարին կացության մեջ և բնականաբար հայացքը ուղղել են մայր Հայրենիքին։ Ահավասիկ՝ մեր ժողովուրդը և հատկապես գործարարներս չենք կարող անհաղորդ մնալ նրանց հոգսերին ու խնդիրներին, ինչի առնչությամբ Միությունը կոչով դիմել էր հայ գործարարներին իրենց վերաբերմունքն արտահայտելու։ Եվ մեր Միության անդամները, հայ գործարարի բարոյական կերպարին յուրահատուկ պատվախնդրությամբ, պատրաստակամություն են հայտնել եղբայրական ձեռք մեկնելու սիրիահայերին, ովքեր Սփյուռքում միշտ էլ զորավիգ են եղել Հայաստանում իրականացվող հայրենաշեն ծրագրերին։ Բնականաբար՝ Հայաստան եկող հատկապես գործարարների համար առաջնահերթ անելիքներ ունի Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը, որի նախագահության նիստը սիրիահայերին աջակցելու վերաբերյալ ընդունեց գործնական որոշում։ Միության անդամները միակարծիք պատրաստակամություն հայտնեցին աջակցել մեր հայրենակիցներին ամենատարբեր ոլորտներում՝ .Տրամադրել աշխատատեղ կամ հնարավորության դեպքում ստեղծել նոր աշխատատեղեր սիրիահայերի համար . Խորհրդատվությամբ, Միության կապերն ու մյուս լծակները օգտագործելով՝ աջակցել սիրիահայ գործարարներին Հայաստանում բիզնես հիմնելու ,նրանցգործող բիզնեսը արտերկրից Հայաստան տեղափոխելու գործում .Աջակցել Միության անդամ ընկերություններում ներդրումներ կատարել ցանկացողներին, նպաստել նրանց ինտեգրմանը Հայաստանի գործարար և բարոյահոգեբանական մթնոլորտին .Կազմակերպել մասնագիտական սեմինարներ կամ վերաորակավորման ուսուցման դասընթացներ սկսնակ գործարարների համար .Գործարարությամբ զբաղվողներին ծանոթացնել Հայաստանի տնտեսական օրենսդրությանը, փոփոխություններին՝ նոր իրավիճակներում արագ և ճիշտ կողմնորոշվելու համար .Անհրաժեշտության դեպքում հնարավորության սահմաններում աջակցել սիրիահայ ուսանողներին կրթաթոշակների վճարման գործում։ Միությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, համակարգվում են բոլոր տեղեկությունները և առաջարկությունները սիրիահայերի խնդիրները լուծելու համար։ Միաժամանակ՝ աշխատանքային խումբը համագործակցելու է Հայաստանի սփյուռքի և արտաքին գործերի նախարարությունների և խնդրին առնչվող պետական ու հասարակական տարբեր կառույցների հետ, ասվում է ՀԱԳ(Գ)Մ նախագահ Արսեն Ղազարյանի հայտարարության մեջ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |