Բրիտանացի պատմաբանը գիրք է գրել Ջեյմս Բոնդի «իրական» նախատիպի մասին

Բրիտանացի պատմաբանը գիրք է գրել Ջեյմս Բոնդի «իրական» նախատիպի մասին

PanARMENIAN.Net - Բրիտանացի պատմաբան Սոֆի Ջեքսոնը գիրք է լույս ընծայել Ջեյմս Բոնդի «իրական» նախատիպի՝ գաղտնի «Սպիտակ ճագար» մականունով գործակալ Էդվարդ Իեո Թոմասի մասին, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է հակահետախուզությունում: Այդ մասին գրում է The Daily Telegraph-ը:

Ջեքսոնի գիրքը կոչվում է «Չերչիլի Սպիտակ ճագարը. Իրական Ջեյմս Բոնդի իրական պատմությունը» (Churchill’s White Rabbit: The True Story of a Real-Life James Bond): Գրող Յան Ֆլեմինգը, որը հորինել է Բոնդին, ինչպես բացահայտել է Ջեքսոնը, լավ ծանոթ է եղել Իեո Թոմասի կենսագրության հետ, որի մասին խոսվում է գրքում, ով բազմիցս դրսևորել է իրեն պատերազմի ժամանակ որպես խիզախ հետախույզ և նույնիսկ փախել Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարից:

Ֆլեմինգը, ինչպես և Իեո Թոմասը, ծառայել է հետախուզությունում, բայց այլ բաժնում: Ջեքսոնը նրանց միջև կապն առաջին անգամ բացահայտել է, արխիվում գտնելով 1945թ. զեկուցագիր, որում Ֆլեմինգը նկարագրում է ֆաշիստական գերությունից Իեո Թոմասի փախուստի հանգամանքները: Ջեքսոնի խոսքով, Իեո Թոմասը, ինչպես և Ջեյմս Բոնդը, մեծ հաջողություն է վայելել կանանց մոտ և կարողացել կենդանի մնալ մի քանի բարդ գործողություններից հետո:

Բացի դրանից, Ջեքսոնը կոնկրետ էպիզոդ է նկարագրել Իեո Թոմասի կենսագրութունից, երբ բրիտանացի գաղտնի գործակալը պատահմամբ նույն վագոն-ռեստորանում է հայտնվել գեստապոյի Լիոնի բաժանմունքի ղեկավար Կլաուս Բարբյեի հետ: Իեո Թոմասն այդ ժամանակ հետախուզության մեջ է գտնվել և կարողացել է զրույցի մեջ մտնել գերմանացու հետ: Նման էպիզոդ կա «Ռուսաստանից՝ սիրով» ֆիլմում, որտեղ Բոնդը ճաշում է «Արևելյան էքսպրեսում» թշնամու գործակալի հետ՝ ներկայանալով որպես դաշնակից, հաղորդում է Lenta.ru-ն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---