24 սեպտեմբերի 2012 - 16:23 AMT
Դ. Չերնիշենկո. Մարզաձևերի խորհրդանշական պատկերներ կհայտնվեն Սոչիի բոլոր օլիմպիական օբյեկտներում

«Սոչի-2014» կազմկոմիտեի նախագահ Դմիտրի Չերնիշենկոն ձմեռային Օլիմպիադայի պիկտոգրամմաները ներկայացնելուց հետո, նշել է, որ մարզաձևերի խորհրդանշական պատկերներ կհայտնվեն Սոչիի բոլոր օլիմպիական օբյեկտներում: Ըստ նրա, դրանք ինչ-որ չափով աղերսվում են Մոսկվայի 1980թ. Օլիմպիադայի պատկերների հետ:

«Մարզաձևերի խորհրդաշական պատկերները կլինեն բոլոր օլիմպիական օբյեկտների, լիցենզավորված արտադրանքի, տոմսերի վրա: Վստահ եմ, որ դրանք լավ կընկալվեն մեր երկրի բնակչության կողմից, քանի որ դրանք աղերսվում են Մոսկվայի 1980թ. Օլիմպիադայի պատկերների հետ, կարծես կամուրջ հանդիսանալով անցյալի ու ապագայի միջև»,-Չերնիշենկոյի խոսքն է մեջբերում պաշտոնական կայքը: