15 մարտի 2005 - 10:56 AMT
ԱՊՐԻԼԻ ՎԵՐՋԻՆ-ՄԱՅԻՍԻ ՍԿԶԲԻՆ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ
ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Գործընկերության անհատական ծրագրի (PARP) ներկայացման փաստաթուղթը կներկայացվի ապրիլի վերջին-մայիսի սկզբին: Այս մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը: Նրա խոսքերով` ապրիլին Երեւանում Ջորջ Մարշալի Կենտրոնի աջակցությամբ կանցկացվի Գործընկերության անհատական ծրագրի մշակմանը նվիրված սեմինար: Նա նաեւ նշել է, որ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի պլանավորման եւ վերլուծության Գործընթացի շրջանակներում Հայաստանում գտնվող գնահատման փաստաթղթի նախապատրաստման խմբի հետ քննարկվում են PARP-ի շրջանակներում համագործակցության ընդլայնման հարցերը: