24 սեպտեմբերի 2012 - 18:48 AMT
Սեպտեմբերի 24-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 407,18դրամ

Սեպտեմբերի 24-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,900,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 407.37 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.25 դրամ:

Միաժամանակ, սեպտեմբերի 24-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 407,18 դրամ` սեպտեմբերի 20-ի համեմատ ավելանալով 0.09 կետով: Միևնույն ժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 525.67 դրամ` կրճատվելով 1.15 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքը ավելացել է 0.11 կետով` կազմելով 13.02 դրամ: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը: