24 սեպտեմբերի 2012 - 17:59 AMT
Արա Գյուրջյանը նշանակվել է «Գնումների աջակցման կենտրոնի» ժամանակավոր պաշտոնակատար

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արա Գյուրջյանը նշանակվել է «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշտոնում նշանակելը։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Հակոբ Բեգլարյանն ազատվել է «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի պաշտոնից:

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, որոշումը կայացվել է հաշվի առնելով Հայաստանի Աշխատանքային օրենսդրության համապատասխան դրույթները`ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում կազմված տեղեկանքի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի գրության հիման վրա:

Հարկ է նշել, որ Հայաստանի նախագահ Սեժ Սարգսյանը սեպտեմբերի 15-ին կառավարությունում ժողով է անցկացրել` կապված պետական գնումների հետ: Նախագահը խիստ դժգոհություն է հայտնել պատասխանատու մարմինների աշխատանքից, հիշեցնելով, որ պետգնումների գործընթացը ժամանակին ապակենտրոնցավել է այն նպատակով, որպեսզի նախարարությունները կարողանան ավելի արդյունավետ կառավարել այն:

Հանրապետության նախարարը հանձնարարել է հանդիպման մասնակիցներին ժողովներ կազմակերպել իրենց կողմից ղեկավարվող գերատեսչություններում և պարզ կերպով բացատրել, որ նման խախտումների պարագայում նկատողություններն ու աշխատանքից ազատելը բավարար չեն լինի:

Պրոբլեմային ճյուղերից նախագահն ընդգծել է քաղաքաշինությունը, տրանսպորտը և կապը, պաշտպանությունը, առողջապահությունը, և, մասնակիորեն, դեղերի շուկան: Նախագահը հանձնարարել է ԱԱԾ-ին և Գլխավոր դատախազությանը լրջագույն կերպով հետազոտել բյուջեի կառավարման արդյունավետության հարցը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը վստահեցրել է նախագահին, որ բարձրացված հարցերը մանրամասնորեն կքննարկվեն կառավարությունում, իսկ նախագահին կներկայացվի խնդիրների լուծման գրաֆիկը: