24 սեպտեմբերի 2012 - 18:40 AMT
Հայաստանը 2015թ շախմատի թիմային ԱԱ անցկացման հայտ է ներկայացրել

PanARMENIAN.Net-ի թղթակցին Հայաստանի շախմատի ակադեմիայից հաղորդել են, որ Հայաստանը հայտ է ներկայացրել` անցկացնելու 2015թ շախմատի թիմային աշխարհի առաջնությունը:

Ինչպես նշվում է ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքում, աշխարհի առաջնությունը ծրագրվում է անցկացնել հունվարի 5-20-ը:

Հարկ է նշել, որ Համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոնը` Հայաստանի տղամարդկանց հավաքականը, աշխարհի գործող չեմպիոն է:

Երևանը կկազմակերպի նաև Եվրոպայի անհատական առաջնությունը, որը կկայանա 2014թ: